Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Անկարող կառավարություն

Անկարող կառավարություն
18.12.2014 | 17:36

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր շրջել է մայրաքաղաքի մի քանի խանութներում: Վարչապետը ծանոթացել է ապրանքների գներին և խանութներում առկա տարադրամի փոխանակման կետերի աշխատանքներին: Ճիշտ էլ արել է, որովհետև գոնե իր աչքերով, առանց նազիր-վեզիրների մատուցած «վարդագույն հեքիաթների», կարող է ծանոթանալ իրական պատկերին, ոլորտում տիրող վիճակին, նաև ստվերային դրսևորումներին ու, որ ամենակարևորն է՝ ժողովրդի խեղճ ու կրակ վիճակին: Հատկապես վերջին հանգամանքը պետք է հուզի վարչապետին, որովհետև նա ու նախարարները բավականին բարձր աշխատավարձ են ստանում՝ մեր գրպանների հաշվին, մեր կյանքի որակը բարելավելու նպատակով:

Եթե այս չափանիշով գնահատենք կառավարության գործունեությունը, ապա այն արժանանալու է «անբավարար» գնահատականի, ու խնդիրն այն չէ, որ ես կամ մեկ ուրիշը համառորեն չենք ուզում տեսնել, հասկանալ օբյեկտիվ պրոբլեմները: Դրանք կան ու իսկապես միայն Հայաստանով չեն պայմանավորված:
Բայց ես կառավարությանը մեղադրում եմ երեք հարթության մեջ:
Առաջինն այն է, որ ձևավորված է համակարգ, որը ծառայում է ոչ թե մարդուն, այլ ինքն իրեն: Դրա ամենացցուն դրսևորումը դարձավ «Նաիրիտի» պատմությունը, երբ ակնհայտ դարձավ, որ «վերևներին» բացարձակապես չի հուզում 18 ամիս աշխատավարձ չստացած մարդկանց ճակատագիրը:
Մեր կառավարությունը չունի նաև զարգացման ռազմավարական ծրագիր, ինչը թույլ կտար՝ ժամանակին ու հստակ կանխատեսել հնարավոր ռիսկերը ու մշակել դրանց չեզոքացմանն ուղղված քայլեր: Լավագույն դեպքում՝ մեր կառավարությունը վազում է իրադարձությունների հետևից, ինչի խոսուն վկայությունն է նաև Հովիկ Աբրահամյանի այսօրվա այցը խանութներ: Դա այլևս որևէ ձևով վիճակ չի փոխելու, ոչ էլ կանխելու է դրամի արժեզրկումը կամ նպաստելու է մարդկանց գնողունակության բարձրացմանը:
Վերջապես, մեր կառավարությունը չի կարողացել դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, ինչի պատճառով մենք մնում ենք ռուսական ճգնաժամի փլատակների տակ: Կարելի է լինել ԵԱՏՄ անդամ, սակայն ունենալ ավելի ճկուն տնտեսություն: Ինտեգրացիայի ջատագով Ալեքսանդր Լուկաշենկոն իր նախարարներին հանձնարարում է չաղոթել ռուսական տնտեսության համար ու նոր շուկաներ փնտրել:
Եթե այս սկզբունքային խնդիրները չլուծվեն, ճգնաժամը մեր տնտեսության համար կայուն ու երկարատև կլինի:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ